«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սամվել Կարապետյանի հերթական ձերբակալումը Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների շղթայի մի մասն է կազմում, որի նպատակը մեկն է՝ ճնշել, լռեցնել ընդդիմությանը՝ իշխանության ադրբեջանահաճո քաղաքականությունը շարունակելու համար։
Դրանից անդին սա վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը հենված է բացառապես ուժային կառույցների, մարդկանց վախերի մանիպուլյացիայի և վարչական ապարատի լծակների վրա։ Բայց այդ ռեսուրսն անսահմանափակ չէ։ Դա քաջ գիտակցում է նաև Փաշինյանը, և այս վարքագիծը հենց դրա գիտակցման ապացույցն է՝ իշխանությունը կորցնելու վախի ցայտնոտ։
Ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը, իսկ հետագա իրավական գործընթացը տանելու է փակուղի՝ անհիմն մեղադրանքների պատճառով։
Ժողովրդավարության հաստատումը Հայաստանում այլընտրանք չունի, և միայն ժողովրդի կողմից ազատ կամահայտնության միջոցով ընտրված լեգիտիմ իշխանությունը հնարավորություն կունենա դիմակայելու առկա մարտահրավերներին»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: