https://arm.sputniknews.ru/20261105/rusakan-kinvoji-orery-erevanum-natalja-bvondarchuky-patmel-e-hajkakan-paheri-masin-108941367.html
Ռուսական կինոյի օրերը Երևանում. Նատալյա Բոնդարչուկը պատմել է «հայկական պահերի» մասին
Ռուսական կինոյի օրերը Երևանում. Նատալյա Բոնդարչուկը պատմել է «հայկական պահերի» մասին
Sputnik Արմենիա
Հիմնական միջոցառումը Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմին նվիրված ստեղծագործական հանդիպումն էր: 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T00:31+0400
2026-11-05T00:31+0400
2026-11-05T00:32+0400
«մոսկվայի տուն»
կինո
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108938939_0:37:1280:757_1920x0_80_0_0_a9ea869e237df8835ae7372a15684798.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանում Մոսկվայի տանը անցկացված Ռուսաստանյան կինոյի օրերի շրջանակներում տեղի ունեցան ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ և քննարկումներ ռուսաստանյան կինոյի պատմության վերաբերյալ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նատալյա Բոնդարչուկի և թատրոնի ու կինոյի դերասանուհի Մարիա Բուրլյաևայի հետ:Հիմնական միջոցառումը Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» (1972) հայտնի ֆիլմին նվիրված ստեղծագործական հանդիպումն էր: Հանդիսատեսին ցուցադրվեցին հատվածներ ֆիլմից, որտեղ Նատալյա Բոնդարչուկը մարմնավորում է գլխավոր հերոսուհի Հարիին: Դերասանուհին կիսվեց նկարահանումների հիշողություններով, խոսեց Տարկովսկու հետ աշխատանքի մասին:Նատալյա Բոնդարչուկը հատուկ ուշադրություն դարձրեց ֆիլմում առկա «հայկական պահերին»:Ռուսական կինոյի օրերի շրջանակներում ցուցադրվեց նաև Նատալյա Բոնդարչուկի «Մեր թանկագին մարդը» վավերագրական ֆիլմը, որը նվիրված էր ականավոր դերասանուհի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովայի կյանքին և կարիերային։ Ցուցադրությունից հետո նրա դուստր և թոռնուհի Նատալյա Բոնդարչուկը և Մարիա Բուրլյաևան կիսվեցին Իննա Մակարովայի մասին հիշողություններով և պատասխանեցին հանդիսատեսի հարցերին: Մասնակիցները նաև ծանոթացան «Մեր թանկագին մարդը» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին հազվագյուտ լուսանկարներ Իննա Մակարովայի լեգենդար ֆիլմերի նկարահանման հրապարակից, դերասանուհու անձնական լուսանկարներ և կենսագրական փաստաթղթեր։Ռուսական կինոյի օրերը կազմակերպվել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108938939_143:0:1280:853_1920x0_80_0_0_1206442c01f008fd214664935987e1b3.jpg.webp
«մոսկվայի տուն», կինո, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
«մոսկվայի տուն», կինո, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Հիմնական միջոցառումը Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմին նվիրված ստեղծագործական հանդիպումն էր:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանում Մոսկվայի տանը անցկացված Ռուսաստանյան կինոյի օրերի շրջանակներում տեղի ունեցան ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ և քննարկումներ ռուսաստանյան կինոյի պատմության վերաբերյալ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նատալյա Բոնդարչուկի և թատրոնի ու կինոյի դերասանուհի Մարիա Բուրլյաևայի հետ:
Հիմնական միջոցառումը Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» (1972) հայտնի ֆիլմին նվիրված ստեղծագործական հանդիպումն էր: Հանդիսատեսին ցուցադրվեցին հատվածներ ֆիլմից, որտեղ Նատալյա Բոնդարչուկը մարմնավորում է գլխավոր հերոսուհի Հարիին: Դերասանուհին կիսվեց նկարահանումների հիշողություններով, խոսեց Տարկովսկու հետ աշխատանքի մասին:
Նատալյա Բոնդարչուկը հատուկ ուշադրություն դարձրեց ֆիլմում առկա «հայկական պահերին»:
«Տարկովսկու համար կարևոր էր, որ դիտողը զգա Երկրի գեղեցկությունը և կարոտի դառնությունը։ Այս գաղափարը կյանքի կոչելու գործում ռեժիսորին մեծապես օգնել է բժիշկ Գիբարյանը, որին մարմնավորում է հանճարեղ դերասան Սոս Սարգսյանը, ով, ի տարբերություն ֆիլմի մյուս կերպարների, զուրկ չէր իր արմատներից։ Դուք հավանաբար նկատել եք, թե ինչպես էր Տարկովսկին շրջապատում հայ տիեզերագնացին առարկաներով, որոնք նրան հիշեցնում էին Հայաստանը», – ասաց նա՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարողացել հանդիպել և շփվել հայ դերասանի հետ։
Ռուսական կինոյի օրերի շրջանակներում ցուցադրվեց նաև Նատալյա Բոնդարչուկի «Մեր թանկագին մարդը» վավերագրական ֆիլմը, որը նվիրված էր ականավոր դերասանուհի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովայի կյանքին և կարիերային։ Ցուցադրությունից հետո նրա դուստր և թոռնուհի Նատալյա Բոնդարչուկը և Մարիա Բուրլյաևան կիսվեցին Իննա Մակարովայի մասին հիշողություններով և պատասխանեցին հանդիսատեսի հարցերին:
«Ես այս ֆիլմը նկարահանել եմ իմ սիրելի մոր՝ Իննա Մակարովայի հարյուրամյակի առթիվ: Ուզում էի, որ այն հուզիչ լինի՝ շնորհիվ նրա մտերիմների, հիշողությունների: Ինձ համար կարևոր էր լսել, թե ինչ են նրանք ստացել նրա հետ շփումներից», – ասաց Նատալյա Բոնդարչուկը։
Մասնակիցները նաև ծանոթացան «Մեր թանկագին մարդը» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին հազվագյուտ լուսանկարներ Իննա Մակարովայի լեգենդար ֆիլմերի նկարահանման հրապարակից, դերասանուհու անձնական լուսանկարներ և կենսագրական փաստաթղթեր։
Ռուսական կինոյի օրերը կազմակերպվել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։