Զեղծարարները ներկայանում են որպես կոմունալ ծառայությունների աշխատակիցներ. ԿԲ-ն զգուշացնում է

ՀՀ կենտրոնական բանկը ստանում է ահազանգեր ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ։

❗️ Մասնավորապես՝ անհայտ անձինք, ներկայանալով որպես կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներ, ծառայություններ մատուցելու կամ ստուգումներ կատարելու պատրվակով կապ են հաստատում քաղաքացիների հետ, որից հետո այցելում են վերջիններիս բնակարաններ, որտեղ անմիջական շփման ընթացքում, մոլորեցնելով քաղաքացիներին, հասանելիություն են ստանում նրանց անձնական տվյալներին, այնուհետև ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների բջջային հավելվածներում իրականացնում են քաղաքացիների գրանցումը, նույնականացումը և ինքնության հեռավար ստուգումը։

❗️ Արդյունքում՝ առանց քաղաքացիների գիտության ու համաձայնության՝ նրանց անձնական տվյալների օգտագործմամբ տարբեր բանկերում բացվում են օգտահաշիվներ և բանկային հաշիվներ, ինչպես նաև հեռավար եղանակով ձևակերպվում են սպառողական վարկեր՝ քաղաքացիների համար առաջացնելով չնախատեսված ֆինանսական պարտավորություններ, իսկ ստացված վարկային միջոցներն անմիջապես փոխանցվում են երրորդ անձանց բանկային հաշիվներին:

❗️ Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել կասկածելի առաջարկներից:

🔗 Իսկ զեղծարարություններից պաշտպանվելու կանոնները կարդացեք՝ կայքում։

 

ՀՀ կենտրոնական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment