«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ անդամ և կուսակցության հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանը նշեց, որ Ծառուկյանի խափանման միջոցի և գործի հետ կապված ակնկալիքն այն է, որ արդարությունն ու ճշմարտությունը ի վերջո կաշխատեն, և Ծառուկյանը կհայտնվի ազատության մեջ:
Ըստ Աբովյանի՝ նույնիսկ իշխանական թևում են համոզված, որ ԲՀԿ առաջնորդի դեմ հարուցված գործը շինծու է, և նրան անազատության մեջ պահելու որևէ հիմնավոր նշույլ չկա: Նրա խոսքով՝ Ծառուկյանի ազատության հարցը նաև Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության կենսունակության խնդիրն է, քանի որ անարդարությունը վաղ թե ուշ առնչվում է բոլորին:
Ինչ վերաբերում է Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությանը, այս մասին ևս նշեց, որ Հայաստանի քաղաքացիները չեն սատարի ադրբեջանական պահանջներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: