Աշխարհի նախկին 6-րդ ռակետ Գաել Մոնֆիսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Ֆրանսիացի թենիսիստը հատուկ արարողության ընթացքում երկրպագուներին հրաժեշտ է տվել Փարիզում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարում։
40-ամյա Մոնֆիսը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր հոկտեմբերին: Նախապես նա ծրագրել էր, որ Փարիզի «Մասթերսը» վերջինն է լինելու իր կարիերայում, սակայն անձնական կյանքում բարդ ժամանակաշրջանի պատճառով չմասնակցեց մրցաշարին։
Կարիերայի ընթացքում Գաել Մոնֆիսը 13 տիտղոս է նվաճել մենախաղում: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նա երկու անգամ դուրս է եկել կիսաեզրափակիչ («Ռոլան Գարոս-2008» և US Open-2016)։
Դավիթ Եղիազարյան