Կրեմլն ակնկալում է, որ անկախ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղարար ջանքերը․ «Yunashev Live» ալիքի հեղինակի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Թրամփը շարունակում է իրականացնել իր լիազորությունները։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նա կշարունակի իր խաղաղարար ջանքերը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր կազմով Կոնգրեսը կարող է խոչընդոտել ԱՄՆ նախագահի այդ ջանքերը՝ Պեսկովը նշել է. «Դա ամերիկյան ներքին խնդիր է»։
«Հիմքեր արդեն իսկ առկա են. շատ շուտով սպասվում է եռակողմ բանակցությունների հերթական փուլը։ Իրականացվել են հաջող խաղաղարար քայլեր, ինչպես նաև Մելանյա Թրամփի կողմից իրականացված հումանիտար առաքելությունը։ Հույս ունենք, որ այս ամենը կշարունակվի», – ընդգծել է Պեսկովը։