Պեսկովը հայտնել է, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Մելանիա Թրամփի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և Պետդումայի պատգամավոր Յանա Լանտրատովան կարող են ներկայացնել Ռուսաստանը ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հնարավոր հանդիպմանը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ նրա՝ հանդիպումը կարող է կայանալ, եթե լուծվեն բոլոր անհրաժեշտ կազմակերպչական և լոգիստիկ հարցերը։

 

Պեսկովն ընդգծել է, որ հանդիպումն անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշումը կախված է այդ լոգիստիկ հարցերի կարգավորումից։

Leave a comment