Եզրաս արքեպիսկոպոսը Վլադիմիր Պուտինին է փոխանցել Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձը

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհակալական ուղերձն ու բարեմաղթանքները։ Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ Ռուսաստանում Նախագահական վարչակազմի և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների շփումների շրջանակում։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև դարավոր հոգևոր-մշակութային կապերի պահպանման կարևորությունը։ Եզրաս արքեպիսկոպոսը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը՝ հայ համայնքի և հոգևոր կյանքի զարգացմանն ուղղված ուշադրության և աջակցության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment