Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ կսահմանափակվի «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկը
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանափակումը պայմանավորված է շինարարական աշխատանքներով։