Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 

Վերջին տարիներին Հայաստանի ավտոշուկայում նկատելի է էական կառուցվածքային փոփոխություն․ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներն աստիճանաբար դուրս են մղում ավանդական բենզինային ու դիզելային մոդելները։ Եթե տարիներ առաջ էլեկտրոմոբիլը դիտարկվում էր որպես շքեղություն կամ նորարարական փորձարկում, այսօր այն դարձել է հստակ հաշվարկված ֆինանսական որոշում։

Որտե՞ղ է թաքնված իրական խնայողությունը 

Ավտոմեքենայի սեփականատիրոջ համար ամենօրյա ամենամեծ ծախսը վառելիքն է: Հայաստանյան պայմաններում յուրաքանչյուր օր բենզինային ավտոմեքենայի վրա ծախսվում է նվազագույնը 4,000 – 5,000 դրամ, մինչդեռ էլեկտրոմոբիլի պարագայում տնային պայմաններում լիցքավորման ծախսը կազմում է ընդամենը 600 – 900 դրամ։ Տարեկան 10,000 կմ վազքի դեպքում սա նշանակում է հարյուր հազարավոր դրամների խնայողություն միայն վառելիքի մասով։

Բացի վառելիքից, էլեկտրական մեքենաներն ունեն զգալիորեն պարզ մեխանիկական համակարգ․ չկան յուղի պարբերական փոխարինման, փոխանցման տուփի կամ այլ ավտոմասերի հետ կապված ծախսեր։ Սա ընթացիկ տեխսպասարկման ծախսերը նվազեցնում է մինչև 50-60%-ով։

Ֆինանսական հասանելիությունը․ Ինչպե՞ս լուծել սկզբնական կապիտալի հարցը 

Չնայած շահագործման ցածր ծախսերին, շատ վարորդների համար հիմնական խոչընդոտը մեքենայի գնման համար անհրաժեշտ սկզբնական գումարն է։ Այս խնդրի լուծմանն են ուղղված ֆինանսական հատուկ գործիքները, որոնք թույլ են տալիս մեքենան ձեռք բերել առանց խոշոր միանվագ ներդրումների։

Շուկայում առաջատար լուծումներից է MOGO Green էլեկտրական ավտովարկը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել էլեկտրոմոբիլ պարզեցված պայմաններով, արագ հաստատմամբ և հատուկ մշակված տոկոսադրույքներով։ Կարևոր է նշել, որ ՄՈԳՈ ՈւՎԿ-ն առաջարկում հատուկ ավելի ցածր և ճկուն տոկոսադրույք էլեկտրական ավտոմեքենայի ձեռքբերման համար՝ ի համեմատություն սովորական ավտովարկի։

Նման ֆինանսական ծրագրերի շնորհիվ ամսական վարկային մարումների մի մասը ծածկվում է հենց վառելիքի խնայողության հաշվին։

 

Summary

Էլեկտրական ավտոմոբիլներն այլևս չեն հանդիսանում ուղղակի նորարարական փորձարկում, դրանք այլևս միայն ապագայի ցնորք չեն․

Էլեկտրոմոբիլի ձեռբերումը ներկայումս ամենագործնական ֆինանսական քայլերից մեկն է։ Զուգակցելով պետական արտոնությունները, էժան լիցքավորումն ու հասանելի ֆինանսավորման պայմանները՝ էլեկտրոմոբիլը դառնում է ձեռնտու ընտրություն յուրաքանչյուր վարորդի համար։

 

012 700 700
www.mogo.am
ՄՈԳՈ ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից

Վճարովի բովանդակություն

Leave a comment