Խամենեի․ ԱՄՆ ընտրություններից հետո Թեհրանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության չի լինի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչ է արել չհուսալ, թե ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքը կփոխվի: Այս մասին ասվում է 1979 թվականին Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման տարելիցի կապակցությամբ նրա հայտարարության մեջ։

«Եթե դեռ կան այնպիսի մարդիկ, ովքեր իշխող համակարգում վարքագծի փոփոխության կամ կուսակցական-ֆրակցիոն տեղաշարժերի հույս ունեն, կամ էլ պատկերացնում են, թե ԱՄՆ-ին զիջումներ անելով՝ կարելի է նրանց շեղել Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամանքից՝ նրանք խիստ սխալվում են», – ասված է Խամենեիի ուղերձում:

Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում ամերիկացիները ընտրել են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորների:

Sputnik Արմենիա

Leave a comment