«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է։ ՔԿ շենքի մոտ հավաքված են նրա բազմաթիվ աջակիցներ՝ իրենց զորակցությունը հայտնելու։
Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։