Արագ սնունդը կարող է հանգեցնել օրգանիզմում քրոնիկ բորբոքման և մեծացնել տարբեր քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը․ ասել է գաստրոէնտերոլոգ Օլգա Սուխարեւան։
Բժիշկը նշել է, որ արագ սննդի կանոնավոր օգտագործումը խաթարում է աղիների միկրոֆլորան, վնասում աղիների էպիթելը և մեծացնում աղիների թափանցելիությունը։
Ըստ մասնագետի՝ հետևանքները շատ ավելի լուրջ են, և որ շատ մարդիկ, հատկապես երեխաներն ու դեռահասները, կարող են նույնիսկ կախվածություն ձեռք բերել նման սննդատեսակներից։
Ավելին, արագ սնունդը գրեթե զուրկ է վիտամիններից, հանքանյութերից, սպիտակուցներից և հակաօքսիդանտներից։ Փոխարենը՝ արտադրողները դրանք հագեցնում են շաքարով, աղով, համային հավելումներով, էմուլգատորներով և հագեցած ճարպերով։ Մեկ այլ վտանգ էլ դրանց բարձր կալորիականությունն է։