ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում

Ֆրանսիական ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում իսպանական «Վիլյառեալի» նկատմամբ 6:0 հաշվով հաղթանակի շնորհիվ:

Ֆրանսիայի չեմպիոն Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին թիմն է, 8 րոպեում խփել է 4 գոլ խփել, հաղորդում է Stats Foot-ը։

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը մրցակցի դարպասը 4 անգամ գրավել էր հանդիպման 9-17-րդ րոպեների ընթացքում: Գոլի հեղինակ  էին դարձել պորտուգալացի Ժոաու Նևեշը, ֆրանսիացիներ Դեզիրե Դուեն ու Սենի Մայուլյուն և իսպանացի Ֆաբիան Ռուիսը։

«Վիլյառեալն» իսպանական ակումբների շրջանում ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել Չեմպիոնների լիգայի պատմության մեջ:

Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրից հետո ՊՍԺ-ն 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment