Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը ՀՀ-ում, իսկ Փաշինյանը հետապնդում է բոլորին, ովքեր դրան դեմ են․ Լևոն Քոչարյան

Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են։

Իրավապահ, դատախազական և դատական համակարգի այն աշխատակիցները, ովքեր այս ապօրինություններն իրականացնում են, ինչքան էլ իրենք իրենց փորձեն համոզել, որ գործում են օրենքով և վերադասի կարգադրությամբ, իրականում Իլհամ Ալիևի գործիքն են դարձել։

Իրենք, իրենց ընկերներն ու հարազատները պիտի ապրեն այս գիտակցումով»։

Leave a comment