Այս կոնտրաստը լավագույնս հուշում է, թե իրականում ինչ քարոզչական հնարք է լեզվի մասին սահմանադրական «ավետիսը»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

«Հայաստանի ԱԺ նախագահը «ավետում» է, թե նոր Սահմանադրությամբ անփոփոխելի են դարձնելու հայերենի՝ որպես միակ պետական լեզվի մասին հոդվածը։

Ի՞նչ է այդ ժամանակ տեղի ունենում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կատարում են կանոնադրական փոփոխություն եւ ֆեդերացիայի գործկոմի անդամի եւ նախագահի թեկնածուի համար չեղարկում են հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը։

Իհարկե, ֆեդերացիան հասարակական կառույց է, պետական օղակ չէ։ Բայց կարծում եմ միայն չափազանց, անհույս միամիտը կարող է մտածել, թե ֆեդերացիան քաղաքական իշխանության դե ֆակտո ազդեցության ներքո չէ։

Եվ այս կոնտրաստը լավագույնս հուշում է, թե իրականում ինչ քարոզչական հնարք է լեզվի մասին սահմանադրական «ավետիսը»։ Իսկ, թե ինչո՞ւ է ֆեդերացիան կատարում այդ փոփոխությունը, կամ ում համար՝ մանրամասները արդեն կներկայացնեմ այս հղումով»;

Leave a comment