https://arm.sputniknews.ru/20261104/ushii-vtaric-tuzhats-3-andzancic-1-y-bernatari-varvordn-e-bzhishky-manramasner-e-hajtnum-108909956.html
Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում
Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Երեք վիրավորն էլ վերակենդանացման բաժանմունքում են, 30-40 տարեկան տղամարդիկ են։ 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T15:38+0400
2026-11-04T15:38+0400
2026-11-04T15:42+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
ուշիի ոլորաններ
զոհ
տուժածներ
բժիշկ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108902551_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c28e22ca7c63ecb12c1a917a389cf1b0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևան–Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, ողբերգական ավտովթարից տուժած 3 քաղաքացիներն էլ շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, վիրաբույժ Աշոտ Կուրղինյանը։Բժիշկը տեղեկացրեց, որ տուժածներից մեկը բեռնատարի վարորդն է։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։Բժիշկը տեղեկացրեց, որ մյուս երկու տուժածներն էլ են այս պահին գտնվում վերակենդանացման բաժանմունքում։ Մեկի մոտ ձախ ազդոսկրի կոտրվածք է, նա երեկ վիրահատվել է, ու վիճակն ավելի բարվոք է։«Հնարավոր է` նա այսօր տեղափոխվի ընդհանուր տրավմատոլոգիայի բաժանմունք»,– նշեց բժիշկը։Ինչ վերաբերում է երրորդ տուժածին` նա ունեցել է ներքին արնահոսություն։ Բժշկի փոխանցմամբ` փայծախը հեռացրել են։ Նա դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում։Կուրղինյանը տեղեկացրեց նաև, որ երեք վիրավորն էլ 30-40 տարեկան տղամարդիկ են։Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3–ին` ժամը 21։10-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, բախվել են «Jeep Compass», «Opel Zafira», «Chevrolet Volt» մակնիշների ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ 9 մարդ մահացել է, 3–ը վիրավոր են և գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ 9 զոհերից 3–ը Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից էին՝ 50–ն անց ամուսիններ ու նրանց 18-ամյա որդին։
ուշիի ոլորաններ
2026
Լուրեր
am_HY
Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան
Sputnik Արմենիա
Վթարից տուժածներից 2-ը վիրահատվել են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. Կուրղինյան
2026-11-04T15:38+0400
true
PT2M11S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108902551_480:0:1920:1080_1920x0_80_0_0_fb2cf575d2f5afbe1ba009bbc42036b1.jpg.webp
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ուշիի ոլորաններ, զոհ, տուժածներ, բժիշկ, տեսանյութեր, տեսանյութ, видео
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, ուշիի ոլորաններ, զոհ, տուժածներ, բժիշկ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Երեք վիրավորն էլ վերակենդանացման բաժանմունքում են, 30-40 տարեկան տղամարդիկ են։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Երևան–Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, ողբերգական ավտովթարից տուժած 3 քաղաքացիներն էլ շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, վիրաբույժ Աշոտ Կուրղինյանը։
Բժիշկը տեղեկացրեց, որ տուժածներից մեկը բեռնատարի վարորդն է։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
«Նրա մոտ գանգի և դիմային ոսկրերի կոտրվածք կա, կրծքավանդակի վնասվածք, կողերի կոտրվածք, պնևմոթորաքս, և վիճակի ծանրությունը նաև կապված է հենց թոքերի հետ։ Նա դեռ կմնա ռեանիմացիոն բաժանմունքում»,–ասաց Կուրղինյանը։
Բժիշկը տեղեկացրեց, որ մյուս երկու տուժածներն էլ են այս պահին գտնվում վերակենդանացման բաժանմունքում։ Մեկի մոտ ձախ ազդոսկրի կոտրվածք է, նա երեկ վիրահատվել է, ու վիճակն ավելի բարվոք է։
«Հնարավոր է` նա այսօր տեղափոխվի ընդհանուր տրավմատոլոգիայի բաժանմունք»,– նշեց բժիշկը։
Ինչ վերաբերում է երրորդ տուժածին` նա ունեցել է ներքին արնահոսություն։ Բժշկի փոխանցմամբ` փայծախը հեռացրել են։ Նա դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում։
Կուրղինյանը տեղեկացրեց նաև, որ երեք վիրավորն էլ 30-40 տարեկան տղամարդիկ են։