Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.11.2026 | 15:35

«Իրենք մտածում են, թե սենց ինչ-որ բանի կհասնեն։ Ինչ պլանավորել ես, չի ստացվել ու չի ստացվելու մոտդ, վախդ բռնել է մեր թշնամին»,- այս մասին Սամվել Կարապետյանի առանձնատան բակում հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո ձերբակալվել է տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանը։

Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ Սամվել Կարապետյանին առանձնատան հետևի մուտքից են տարել։ Նրա խոսքով՝ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment