ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները տարան Սամվել Կարապետյանին

https://arm.sputniknews.ru/20261104/aats-dimakavvorvats-ashkhatakicnery-taran-samvel-karapetjanin-108909044.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ԱԱԾ աշխատակիցներն առանձնատան հետնամասի մուտքից տարան Սամվել Կարապետյանին

Sputnik Արմենիա

ԱԱԾ աշխատակիցներն առանձնատան հետնամասի մուտքից տարան Սամվել Կարապետյանին

2026-11-04T15:16+0400

true

PT0M52S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108903873_240:0:1680:1080_1920x0_80_0_0_0ba5a292c80c418ad9e88c7cf9498206.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, խուզարկություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, видео

սամվել կարապետյան, խուզարկություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, видео

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցներն առայժմ ստույգ տեղեկություններ չունեն, թե ուր են տարել Սամվել Կարապետյանին։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներն առանձնատան հետնամուտքից տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Բակում հավաքված կողմնակիցները նրան ճանապարհեցին «Սամվե՜լ, Սամվե՜լ» վանկարկումներով։

«Իրենց խելքով մտածում են, թե ինչ-որ բանի կհասնեն․․․ Էդքան անգամ ինչ պլանավորել ես, չի ստացվել մոտդ ու չի ստացվելու, վախդ բռնել ա մեր թշնամին, դրա համար էլ ինչ ասում ա՝ անում ես։»,- հորեղբորը տանելուց հետո ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ առայժմ ստույգ տեղեկություն չունեն, թե ուր են տարել Սամվել Կարապետյանին, նախնական տվյալներով՝ քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն էին իրականացնում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Հավելենք, որ 2025 թ. դեկտեմբերի 30-ից Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ էր։

Leave a comment