Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության փոխնախագահ, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Կուսակցությունից հայտնում են, որ վարչության որոշմամբ՝ դեկտեմբերի 13-ին կայանալիք Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Գրիգորի Երանոսյանը: