Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը. գլխավոր քարտուղար

https://arm.sputniknews.ru/20261104/hajastani-nkatmamb-karvogh-e-kirarvel-hapk-kanvonadrutjan-25-rd-hvodvatsy-glkhavvor-qartughar-108902975.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/1b/96273366_0:0:2732:2048_1920x0_80_0_0_248d04682bec49d8a5ba8b0857f766ea.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թաալաթբեկ մասադիկով

հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թաալաթբեկ մասադիկով

Բաժանորդագրվել

ՀԱՊԿ 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները երկու տարի շարունակ չկատարելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի Sputnik. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և քվոտավորված պաշտոններում նրա քաղաքացիների առաջադրումը կասեցնելու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:

«Նրանք (Հայաստանի իշխանությունները– խմբ.) արդեն երրորդ տարին է՝ ակտիվ մասնակցություն չեն ունենում, բայց ներկա են եղել ՀԱՊԿ երկրների մշտական ներկայացուցիչների մեր բոլոր շաբաթական խորհրդակցություններին… Կա Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված որոշման նախագիծ՝ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու վերաբերյալ: Դա վերաբերում է անդամավճարներին և չմասնակցելուն: Արդեն երրորդ տարին է՝ չեն մասնակցում: Ասենք այսպես՝ ներկայություն կա, բայց մասնակցություն չկա կազմակերպության աշխատանքներին»,– հայտարարել է նա՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:

ՀԱՊԿ 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից երկու տարի շարունակ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները չկատարելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում տվյալ պետության քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը:

Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում․ Արարատ Միրզոյան

Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարել էր 2024 թվականին և դադարել էր մուծել անդամավճարները: Ընդ որում՝ կազմակերպության կանոնադրությունը անդամակցության սառեցման մեխանիզմ չի նախատեսում: Ձևականորեն հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ մեկտեղ:

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա

Leave a comment