NEWS.am-ին հաջողվել է պարզել երեկ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած եւս 3 անձի ինքնությունը։
Մեր բացառիկ տեղեկություններով, վթարի հետեւանքով մահացել է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Էրիկ Մխոյանը, որը 22 տարեկան էր, ուսանող, գյուղից Երեւան էր գնում։
Վթարի հետեւանքով մահացած 26-ամյա Նարինե Բարսեղյանը Տաշիրից էր, նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։
Երեքն էլ եղել են Ստեփանավան- Երեւան տաքսու մեջ։ Վարորդի ինքնությունը հայտնի չէ։