«Չենք բացառում, որ կարող է փոխվել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը»․ Դավիթ Ղազինյան

«Ուժեղ իշխանությունն այսպիսի մեթոդների չի դիմում»,- խոսելով Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում իրականացված խուզարկությունների մասին՝ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ «Չենք բացառում նաև, որ կարող է փոխվել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, նորից բանտային կալանք տրվի։ Մենք Սամվել Կարապետյանի ուժը տեսել ենք, և այսպիսի մեթոդները չեն ազդելու մեզ վրա»,- նշել է Ղազինյանը։

 

Leave a comment