Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Գրիգորևը

Բաժանորդագրվել

Արտիստի վերջին հրաժեշտի օրվա մասին կհաղորդվի ավելի ուշ:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 74 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Գրիգորևը: Այս մասին հայտնել են Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնից:

«Երեկ երեկոյան հեռացավ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Գրիգորևը: Մեզ համար սա անդառնալի կորուստ է… Մեր ցավակցությունն ենք հայտնում Վլադիմիր Եվգենևիչի հարազատներին: Սգում ենք ձեզ հետ միասին»,-ասվում է թատրոնի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրաժեշտի օրվա և ժամի մասին կհայտնեն լրացուցիչ:

Վլադիմիր Գրիգորևը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 26-ին Վոլգոգրադում: Նա Պուշկինի թատրոն է եկել 1975 թվականին՝ լինելով Ռուսաստանի Թատերավեստի ինստիտուտի՝ ГИТИС-ի ավարտական կուրսի ուսանող: Ալեքսեյ Գովորուխոն նրան հրավիրել էր խաղալու «Ավազակները» ներկայացման մեջ:

Մահացել է «Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմի աստղ Սեմ Նիլը

Գրիգորևը հայտնի է Ռոլլերի («Ավազակները»), Շանսոնյեի («Բլեզ»), Թութակի («Գանձերի կղզի»), Ինկվիզիտորի («Ժաննա դ’Արկ»), Անտոնիոյի («Մեծ մոգություն») դերերով:

Leave a comment