ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ իրենց հետ տարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Նրա թիմակիցները վանկարկում էին՝ «Կարապետյան», «Սամվել»։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։