Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանը կապի մեջ է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ՝ երեք երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ. չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ազդակների փոխանակում է տեղի ունեցել՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման հետ։
«Չինաստանը կապ է պահպանում համապատասխան կողմերի հետ՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպման վերաբերյալ»,- ասել է Մաո Նինը։