Նոյեմբերի 4-ին լրանում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ օծման ու գահակալության 27-րդ տարին։ Մայր Աթոռը շնորհավորել է Վեհափառ հայրապետին՝ նրան մաղթելով երկար տարիների կյանք, անսասան կամք և շարունակական ուժ՝ հովվապետական իր առաքելությունն իրականացնելու համար։
«Այսօր, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս՝ ամուր մնալու մեր հավատքի մեջ, համախմբվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և անաղարտ պահելու քրիստոնեական այն արժեքները, որոնցով մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ կրթել ու դաստիարակել է իր զավակներին։
Աղոթում ենք առ Աստված, որ Ամենակալ Տերը Հայոց Հայրապետին մշտապես պահի Իր բարեզարդ շնորհների մեջ, որպեսզի դեռ երկար տարիներ, իբրև քաջ և բարի հովիվ, առաջնորդի մեր հավատավոր ժողովրդին Տիրոջ ճանապարհով՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն հայրենի մեր երկրի»,- նշված է Մայր Աթոռի ուղերձում։
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: շվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»: