Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, մեկնաբանելով ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ ամերիկացի ընտրողները դեմ են արտահայտվել պատերազմին, իսկ Թեհրանը սատարում է այդ դիրքորոշմանը։
«Խղճի՞ թելադրանքով, թե՞ կյանքի թանկության պատճառով՝ ամերիկացիներն ասացին՝ «Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ», և մենք սատարում ենք այս ուղերձին», — գրել է նա X սոցիալական ցանցում։
Ղալիբաֆի խոսքով՝ եթե ԱՄՆ կառավարությունն անտեսի սեփական ժողովրդի կամքը՝ հանուն միջազգային հովանավորների և շանտաժիստների շահերի, Վաշինգտոնը կբախվի դրա հետևանքներին։
«Այն կիմանա, որ մեր «ՈՉ»-ը մղձավանջի է վերածվելու», — ընդգծել է իրանցի քաղաքական գործիչը։