Իրավական ստանդարտ պրոցեսներ են. նախարարը` Կարապետյանների տներում խուզարկությունների մասին

https://arm.sputniknews.ru/20261104/iravakan-standart-prvocesner-en-nakharary-karapetjanneri-tnerum-khuzarkutjunneri-masin-108884295.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108879554_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9080707ec4496bcb832757a79e82af93.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արփինե սարգսյան

արփինե սարգսյան

Բաժանորդագրվել

Պատգամավոր Գեղամ Մանուկյանն այս պրոցեսից այն տպավորությունն ունի, որ ապրում ենք զուգահեռ իրականության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իրավական ստանդարտ պրոցեսներ են։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսպես բնութագրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում ՀՀ քննչական կոմիտեի իրականացրած խուզարկությունները։

«Իրավական ստանդարտ պրոցեսներ են, քննիչի կողմից կա կայացված համապատասխան որոշում։ Ոստիկանությունն այս պրոցեսում աջակցող գործառույթ ունի։ Ցանկացած իրավիճակում` անկախ անձի անուն–ազգանունից, բնական է` եթե խուզարկության հիմք կա, խուզարկությունները պետք է տեղի ունենան»,– ԱԺ–ում պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2027 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նախարարը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը։

Մանուկյանը նշել էր` ապրում ենք զուգահեռ իրականությունում, և անընդունելի է այն, ինչ տեղի է ունենում Կարապետյանների ընտանիքի հետ։

«Մենք ապրում ենք ծուռ հայելիների աշխարհում. եկել ենք, նոր վերանորոգված սրահում փողկապներով նստած ենք, սակայն զուգահեռ իրականությունում ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարի տանը խուզարկություն է։ Ինձ թվում է` Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում. ինչքան էլ Քննչականը մտնում է խուզարկության, խուզարկում–խուզարկում է, միևնույնն է` մի 3–4 հարկ չի հասցնում խուզարկել, ամեն անգամ մտնում ու նորից խուզարկում է»,– հայտարարեց պատգամավորը։

Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեցգործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն և տնային կալանքի տակ է մինչ օրս։
Իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամաբ իշխանությունը նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսեց հուլիսի 23-ին։ Նա մեղադրվում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու ու փողերի լվացման հոդվածներով։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության ՀԿ–ի ղեկավար Ալիկ Ալեքսանյանը, որը կալանավորված է հունիսի 3-ից։

Leave a comment