Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։

Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 542 միավոր, դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելեսում կայանալիք 2028թ. Օլիմպիական խաղերի համար. առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։

Հայաստանի հավաքականը Կատար է մեկնել 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։

Թիմի կազմում են նաև Գևորգ Մելքոնյանը և Արտյոմ Գրիգորյանը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment