ՌԴ–ում Հայաստանի դեսպանը պարգևատրվել է «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Բաժանորդագրվել

Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ–ի «Փոխգործակցության համար» կրծքանշանով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Գ. Բ. Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Նոյեմբերի 3-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Գուրգեն Արսենյանի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:

Leave a comment