https://arm.sputniknews.ru/20261103/mer-em-qaghaqakanutjuny-taratsashrjanic-mekusanalu-gvortsiq-che-pashinjan-108866919.html
Մեր ԵՄ քաղաքականությունը տարածաշրջանից մեկուսանալու գործիք չէ․ Փաշինյան
Մեր ԵՄ քաղաքականությունը տարածաշրջանից մեկուսանալու գործիք չէ․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը չի բացառել, որ 2028թ․ Հայաստանը կարող է ԵՄ անդամության հայտ ներկայացնել, սակայն մեր երկիրն այս պահին կենտրոնացած է վիզաների ազատականացման… 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T20:07+0400
2026-11-03T20:07+0400
2026-11-03T20:09+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108866755_10:0:1174:655_1920x0_80_0_0_5de78f74f12a64b82b09f3466b7216dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի եվրոպական քաղաքականությունը մեր երկրի համար գործիք կամ ճանապարհ չէ կտրվելու կամ քաղաքական, հոգեբանական, տնտեսական առումով մեկուսանալու տարածաշրջանից։ Euronews-ի «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման քաղաքականության արդյունքում չլինել կտրված տարածաշրջանից։ «Այսօր տարածաշրջանային քաղաքականությունը մեր երկրի առաջնահերթություններից է։ Մեր անկախության ընթացքում ունեցել ենք հակամարտություն Ադրբեջանի հետ, բարդ հարաբերություններ ունենք կամ չունենք Թուրքիայի հետ, միշտ ունեցել ենք լավ հարաբերությունների Վրաստանի և Իրանի հետ, բայց այստեղ էլ սահմանափակումներ կան՝ կապված միջազգային պատժամիջոցների հետ։ Մենք Հայաստանը մեր տարածաշրջանից դուրս չենք տեսնում»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ Վրաստանն ու Թուրքիան ԵՄ անդամության թեկնածուներ են, և, ըստ նրա, սա առավելություն է Հայաստանի որդեգրած եվրոպական քաղաքականության համար։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում ԵՄ անդամության երրորդ թեկնածուն, բայց և հավելեց՝ մեր նպատակն, իհարկե, ԵՄ անդամության թեկնածու լինելը չէ։ ՀՀ վարչապետը դրական արձագանքեց հաղորդավարի դիտարկմանը, թե նպատակը ԵՄ լիարժեք անդամ լինելն է։Ինչ վերաբերում է ժամկետներին, նրա կարծիքով, հաջորդ տարի կարող է իրատեսական լինել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելը, սակայն առայժմ Հայաստանը կենտրոնացած է վիզաների ազատականացման երկխոսության շուրջ։ Փաշինյանը շեշտեց, թե մեր թիրախն է 2029թ․-ին հասնել վիզաների ազատականացմանը։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108866755_156:0:1029:655_1920x0_80_0_0_d8a6647b8f6127159051f7ec7552dd7b.jpg.webp
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, հայաստան
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, հայաստան
Փաշինյանը չի բացառել, որ 2028թ․ Հայաստանը կարող է ԵՄ անդամության հայտ ներկայացնել, սակայն մեր երկիրն այս պահին կենտրոնացած է վիզաների ազատականացման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի եվրոպական քաղաքականությունը մեր երկրի համար գործիք կամ ճանապարհ չէ կտրվելու կամ քաղաքական, հոգեբանական, տնտեսական առումով մեկուսանալու տարածաշրջանից։ Euronews-ի «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման քաղաքականության արդյունքում չլինել կտրված տարածաշրջանից։
«Այսօր տարածաշրջանային քաղաքականությունը մեր երկրի առաջնահերթություններից է։ Մեր անկախության ընթացքում ունեցել ենք հակամարտություն Ադրբեջանի հետ, բարդ հարաբերություններ ունենք կամ չունենք Թուրքիայի հետ, միշտ ունեցել ենք լավ հարաբերությունների Վրաստանի և Իրանի հետ, բայց այստեղ էլ սահմանափակումներ կան՝ կապված միջազգային պատժամիջոցների հետ։ Մենք Հայաստանը մեր տարածաշրջանից դուրս չենք տեսնում»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Վրաստանն ու Թուրքիան ԵՄ անդամության թեկնածուներ են, և, ըստ նրա, սա առավելություն է Հայաստանի որդեգրած եվրոպական քաղաքականության համար։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում ԵՄ անդամության երրորդ թեկնածուն, բայց և հավելեց՝ մեր նպատակն, իհարկե, ԵՄ անդամության թեկնածու լինելը չէ։ ՀՀ վարչապետը դրական արձագանքեց հաղորդավարի դիտարկմանը, թե նպատակը ԵՄ լիարժեք անդամ լինելն է։
«Մենք լավ հասկանում ենք, որ միաժամանակ հնարավոր չէ լինել ԵՄ և ԵԱՏՄ կազմում։ Եվ հասկանում ենք, որ ապագայում Հայաստանը պետք է ընտրություն կատարի, բայց մինչև այդ մենք պետք է այլընտրանք ստեղծենք, իրական քաղաքական հարց ուղղենք մեր ժողովրդին։ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ ցանկանում են մնալ ԵԱՏՄ-ի կազմում, թե ցանկանում են միանալ ԵՄ-ին։ Մենք ցանկանում ենք, որ հայ ժողովուրդը ժողովրդավարական ընտրություն կատարելու հնարավորություն ունենա»,- նշեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ժամկետներին, նրա կարծիքով, հաջորդ տարի կարող է իրատեսական լինել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելը, սակայն առայժմ Հայաստանը կենտրոնացած է վիզաների ազատականացման երկխոսության շուրջ։ Փաշինյանը շեշտեց, թե մեր թիրախն է 2029թ․-ին հասնել վիզաների ազատականացմանը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: