Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի հետ

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են վերջերս Երևանում կայացած հանդիպման ընթացքում ունեցած քննարկումների արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին:

Մտքեր են փոխանակվել տնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ:

ՀՀ կառավարություն

Leave a comment