«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Սահմանադրության 148-րդ հոդվածը, որը նախատեսում է կառավարության անդամներին ներկայացվող պահանջները, ԿԱՐՈՂ է փոփոխվել Ազգային ժողովի որոշմամբ, քանի որ ներառված չէ 202-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրաքվեով փոփոխման ենթակա բացառությունների մեջ։
Ազգային ժողովի միջոցով սահմանադրական փոփոխությունների իրականացումը ոչ միայն ընդունված պրակտիկա է, այլև խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությունից բխող լիազորություն։
Չենք խոսում նոր մեխանիզմների ներդրման մասին, այլ գնում ենք սահմանադրական գործիքների նպատակային և պատասխանատու կիրառման ճանապարհով։
Մենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: