Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե Եվրոպան որոշի պատերազմ սանձազերծել Ռուսաստանի դեմ, պատասխանը կլինի արագ. երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ վերահաստատելով մի դիրքորոշում, որը Ռուսաստանը բազմիցս արտահայտել է։
«Ինչ վերաբերում է պատերազմի պատրաստվող եվրոպացիներին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ մենք ո՛չ ցանկանում ենք, ո՛չ էլ ծրագրում ենք որևէ պատերազմ Եվրոպայի հետ։ Սակայն, եթե Եվրոպան, ինչպես սպառնում է, պատրաստվում է պատերազմի և որոշում է սկսել այն, ապա մենք պատրաստ ենք դրան. բայց դա կլինի այլ տեսակի պատերազմ՝ ընդ որում՝ շատ կարճատև»,- ասել է Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերին նվիրված Մինսկի 4-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստի ժամանակ։