Բանակում երբեմն ինքնասպшնության են դիմում, քան որ որոշակի սեկտայի են հարում. ՔԿ նախագահ (Տեսանյութ)

Բանակում երբեմն ինքնասպանության են դիմում, քան որ որոշակի սեկտայի են հարում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Դեպքեր ունենք, երբ անձը հակված է ինքնասպանության, քարոզում են ինքնասպանության։ Վերջին օրինակով՝ անձի վրա դաջվածքներ կան, մասնագետները, հոգեբաններն ասում են, որ ինքնասպանության հակված անձինք են նման դաջվածք անում»,- նշեց ՔԿ նախագահը։

Նա ասաց, որ այս հարցը ազգային անվտանգության հարց է, այս դեպքով դիմել է ԱԱԾ տնօրենին, պրոցեսներ կսկսեն, առաջիկայում հանրությունը բացահայտումներին իրազեկ կլինի։

«Այսպիսի մի քանի դեպքեր կան»,- հավելեց ՔԿ նախագահը։

Leave a comment