Երեկ՝ նոյեմբերի 2-ին, կոտրել են Արաբկիր վարչական շրջանում՝ Ադոնցի փողոցում, Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը։
Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահղացմամբ ու հովանավորությամբ և այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում, ու ցավոք դեպքերից ոչ մեկը չէր բացահայտվել։ Ճիշտ լուծումներից մեկն այն կլինի, որ Արաբկիրի թաղապետարանը նշված հատվածում տեղադրի տեսախցիկներ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: