«Տեներիֆեի» 30-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղում ստացած վնասվածքից հետո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանական «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբի 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգել Ալամեդան մահացել է հիվանդանոցում՝ «Անդորրա»-ի դեմ հանդիպման ժամանակ ստացած ծանր վնասվածքից հետո։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը մահացել է նոյեմբերի 3-ի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին։ Ակումբը ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին, հարազատներին և երկրպագուներին։

Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 2-ին՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Տեներիֆե»–«Անդորրա» հանդիպման ընթացքում։ Խաղի ավելացված ժամանակի 108-րդ րոպեին «Անդորրա»-ի դարպասապահ Խեսուս Օվոնոն գնդակին տիրելու փորձի ժամանակ ծնկով հարվածել էր Դե Միգելի կրծքավանդակին։

Բախումից հետո ֆուտբոլիստը վայր էր ընկել և կորցրել գիտակցությունը։ Բժիշկները նրան ավելի քան հինգ րոպե օգնություն էին ցուցաբերել խաղադաշտում, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց։

Խեսուս դե Միգելը 30 տարեկան էր։ Նա «Տեներիֆեում» հանդես էր գալիս 2025 թվականից։

Leave a comment