Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպում. Լավրով

Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպում. Լավրով

Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա հանդիպում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա), հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս հարթակի մասնակիցները համաձայնել են առաջ մղել միավորող օրակարգ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում այս ձևաչափով ևս մեկ հանդիպում տեղի կունենա», — ասել է Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի չորրորդ միջազգային խորհրդաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։

2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկեցին գործարկել վեցակողմ խորհրդակցական ձևաչափ (որում կընդգրկվեն Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը)՝ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։

Հարթակի առաջին հանդիպումը, որն անցկացվել է արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով, տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2021 թվականի դեկտեմբերին։ Երկրորդ հանդիպումը, որն առաջինն էր արտաքին գործերի նախարարների մակարդակով, տեղի է ունեցել Թեհրանում՝ 2023 թվականի հոկտեմբերին։ Այս ձևաչափի շրջանակներում վերջին հանդիպումը կայացել է Ստամբուլում՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին։

Leave a comment