Լիլիթ Մակունցի աշխատավարձը բարձանալու է 116 տոկոսով. «Ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում»

«Ձեր աշխատավարձը բարձանալու է 116 տոկոսով՝ 998 հազարից դառալով 2 միլիոնից ավելի։  Ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում, որ առանց 116 տոկոս բարձրացման հնարավոր չէր կատարել»,-ԱԺ-ում լրագրողն այս հաչցն ուղղեց վարչապետի աշխատակազմի ղկավար Լիլիթ Մակունցին։

Վերջինս նախ նշեց, որ խոսքը ոչ մաքուր աշխատավարձի մասին է։ 

«Ինչ վերաբերում է աշխատավաձերի բարձրացման տրամաբանությանը, այն ժամանակ երբ այդ քննարկումները տեղի ունենան, նախագիծը շրջանառության մեջ լինի, նախագծի հեղինակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասները կներկայացնի։

Ես նախագծի հեղինակը չեմ, քննարկմանը չեմ մասնակցել»,- ասաց Լիլիթ Մակունցը։ 

Leave a comment