Երևանում արյան բաղադրամասերի տեղափոխումն այլևս հիվանդի հարազատների պարտականությունը չէ

Հոկտեմբերի 1-ից Երևանում արյան բաղադրամասերի տեղափոխումը այլևս հիվանդի հարազատների պարտականությունը չէ: Այդ մասին ֆեյբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նաև անդրադարձել է արյան դոնորության անհրաժեշտությանը՝ քաղաքացիներին հորդորելով ակտիվորեն մասնակցել արյան նվիրատվությանը։

«Սիրելի´ քաղաքացիներ, արյան կարիք կա ամեն օր. արյան այլ աղբյուր չկա, բացի առողջ մարդուց: Դարձե´ք դոնոր»,- ասվում է գրառման մեջ:

Անահիտ Ավանեսյանն իր հրապարակմանը կցել է նաև տեսանյութ։

Leave a comment