Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտության պահանջով հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Աննա Գևորգյանին և «Իրավունք թերթ» ՍՊԸ-ին հրապարակային հերքում տարածել իր և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Վարչապետը պահանջում է նաև դրամական փոխհատուցում՝ 4 մլն դրամի չափով։
Հայցապահանջի համաձայն՝ Աննա Գևորգյանը 2026թ. սեպտեմբերի 30-ին իր «Հայկական ժամ» ֆեյսբուքյան էջերում, իսկ «Իրավունք թերթ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 5-ին՝ իր լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում, Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման պատճառների վերաբերյալ տեղեկություններ են հրապարակել, որոնք հայցվորը համարում է զրպարտություն։
Մասնավորապես, հրապարակումներում նշվել է.
. «Աննան ու Նիկոլը մեծ կապիտալ են կուտակել, որ ուզում են արդեն թղթերով օրինականացնել»։
. «Քանի նրանք ապրում էին նույն տանը, Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։
. «Հայաստանում որևէ բան չեն ունենալու, հիմնական գույքն ու փողերը պահվելու են ԵՄ տարածքում»։
. «Աննան արդեն Փարիզի կենտրոնում մեծ տուն է գնել, որի գինը 5,7 մլն եվրո է եղել»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: