2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը Շվեդիայում անցկացվել է «Hotel Stockholm North by First Hotels Young Talent» շախմատի շրջանային մրցաշարերի շարքը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարերում հաջող հանդես են եկել գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը և վարպետության թեկնածու Համլետ Անտոնյանը։
Գևորգ Հարությունյանը «GM2610-3110 – I» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, զբաղեցրել 2-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավել 17 կետով։
Սարգիս Մանուկյանը «GM2610-3110 – II» մրցաշարում լրացրել է միջազգային վարպետի իր վերջին՝ երրորդ նորման։ Սարգիս Մանուկյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրել 3-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավեց 37 կետով՝ հաղթահարելով միջազգային վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2400 վարկանիշային շեմը։
Համլետ Անտոնյանը (մարզիչ՝ գրոսմայստեր Գևորգ Հարությունյան) «IM2610-3110» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և իր վարկանիշը բարելավել 50 կետով՝ հաղթահարելով ՖԻԴԵ-ի վարպետի կոչում ստանալու համար անհրաժեշտ 2300 վարկանիշային շեմը։