Իրանի հետ հակամարտության ժամանակի մեծ մասում ԱՄՆ-ը մարտական գործողություններ չի վարել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ պատերազմի ընթացքում ամերիկացի զինվորականները հիմնականում մարտական գործողություններ չեն վարել։

«Այժմ մենք մարտական գործողություններ չենք վարում։ Այս պատերազմի ժամանակի մեծ մասում մենք, ըստ էության, չենք էլ կռվել։ Մենք մի քանի անգամ շատ ուժեղ հարվածներ հասցրինք նրանց, իսկ հետո կանգ էինք առնում ու հետևում», – ասել է նա։

Թրամփը նաև պնդել է, որ ԱՄՆ-ին «արդեն երկու անգամ» հաջողվել է փոխել իշխանությունն Իրանում։ Նա հերթական անգամ կրկնել է ամերիկյան վարչակազմի այն դիրքորոշումը, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։

Leave a comment