Տիգրան Աբրահամյան․ «Փորձում են թեման «սվաղել» և խլացնել Շաքիի միջադեպի ձայնը»

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու միջադեպին։ Նա նշել է, որ դեպքից արդեն մեկ ամիս է անցել, սակայն հանրությանը մինչ օրս պաշտոնական պարզաբանումներ չեն ներկայացվել, թե սահմանագծի հատկապես որ հատվածով է ադրբեջանցին ապօրինի մուտք գործել Հայաստանի տարածք և ինչ ճանապարհով է հասել Շաքի։

Աբրահամյանի դիտարկմամբ՝ թեև այս ընթացքում պաշտոններից հեռացվեցին ԱԱԾ տնօրենի տեղակալն ու ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը, այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյոք այդ պաշտոնանկությունները կապված էին սահմանային միջադեպի հետ, թե այլ պատճառներ ունեին։ Նախկին պատգամավորը վստահություն է հայտնել, որ իրավասու մարմիններն առնվազն ընդհանուր գծերով տիրապետում են դեպքի բոլոր մանրամասներին՝ սկսած սահմանահատումից մինչև քաղաքացիական անձանց վրա հարձակումը, սակայն փորձում են «սվաղել» թեման և լռեցնել միջադեպի արձագանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment