Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ուժեղացնել ճնշումն ալյանսի նկատմամբ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության դեպքում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին։
«Եվրոպացի դաշնակիցները մտավախություն ունեն, որ հանրապետականների պարտությունը կարող է դրդել նախագահ Դոնալդ Թրամփին կտրուկ ուժեղացնել ալյանսի հասցեին հնչող քննադատությունը»,- նշվում է պարբերականի հրապարակման մեջ։
Աղբյուրների խոսքով՝ ՆԱՏՕ-ում մտահոգված են, որ եթե Կոնգրեսը սահմանափակի ԱՄՆ նախագահի գործողությունները ներքին քաղաքականության ոլորտում, նա կարող է փորձել ամրապնդել իր ազդեցությունն արտաքին քաղաքականության ուղղությամբ։