Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի վերջին նախաձեռնությունը։
«Որքան հասկանում եմ՝ պաշտոնական հրավեր չի եղել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Այնուամենայնիվ, այս թեման, անշուշտ, կընդգրկվի մեր շփումների օրակարգում, այդ թվում՝ Աստանայի, Աստանայից մեր բարեկամների հետ շփումներում»,- հավելել է Պեսկովը։