ԱԴԾ-ն ձերբակալել է Բաշկիրիայից 2 մարդու, որոնք Չելյաբինսկի մոտ ահաբեկչություն էին ծրագրել

Բաժանորդագրվել

Կասկածյալները ձերբակալվել են ահաբեկչության իրականացման վայր ուղևորվելիս։

Իրավապահները ձերբակալել են Բաշկիրիայից մի տղամարդու և նրա հանցակցին, որոնք ուկրաինացի հրահանգիչների ցուցումով ծրագրում էին ՌԴ Չելյաբինսկի մարզում հրկիզել երկաթուղային տրանսպորտը։ Այս մասին հաղորդում է ԱԴԾ հանրապետական վարչության մամուլի ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով՝ Ուֆայի 39-ամյա բնակիչը սոցցանցում նամակագրության մեջ է մտել Ռուսաստանում արգելված ուկրաինական կազմակերպության ներկայացուցչի հետ։

Չելյաբինսկի մարզի Աշինսկի շրջանում երկաթուղային տրանսպորտային միջոց հրկիզելու հանձնարարություն ստանալով՝ տղամարդը ներգրավել է Բելեբեյի շրջանի 20-ամյա բնակչուհուն և վերջինիս հետ միասին ահաբեկչություն իրականացնելու մարտավարության ուսուցում անցել:

Կասկածյալները ոստիկանության կողմից ձերբակալվել են ահաբեկչության իրականացման վայր ուղևորվելիս։

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Leave a comment