Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը թագավորին է ներկայացրել իր հրաժարականը՝ թագավորության 2027 թվականի բյուջեի շուրջ կոալիցիոն բանակցությունների ձախողումից հետո։

Այս մասին հայտնվել է Թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ։

Ավելի վաղ, Politico-ն հայտնել է, որ Կառավարությանը չի հաջողվել համաձայնության գալ բյուջեի 10 մլրդ եվրոյի պակասուրդը կրճատելու հարցում։

Հանգստյան օրերին կառավարության ներկայացուցիչները փորձել են համաձայնեցնել հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը, սակայն երկուշաբթի առավոտյան բանակցություններն ավարտվել են անարդյունք։ 

Հիմնական տարաձայնություններն առաջացել են ֆլամանդացի սոցիալիստների, որոնք առաջարկում են բարձրացնել բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների հարկերը, և ֆրանսախոս աջ կենտրոնամետ «Բարեփոխումների շարժման» միջև։ Վերջինս արգելափակել է այդ նախաձեռնությունը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի բարեփոխումը։

Leave a comment