Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, հավանաբար, արտահերթ կարգով կանցկացվի Սյունիքում. Գրիգորյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, հավանաբար, արտահերթ կարգով կանցկացվի Սյունիքում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար նախատեսված հատվածում»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կարծում եմ՝ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքներին»,- ասել է Գրիգորյանը։
Նա նշել է, թե ուզում են մեկնարկել նախագծային աշխատանքները էլեկտրահաղորդման լարերի, ավտոճանապարհի և երկաթգծի։
«Այդ երեք ենթակառուցվածքներն էլ պետք է կառուցվեն Սյունիքում»,- եզրափակել է փոխվարչապետը։